Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Չեմ կարող հավատալ, որ…

Չեմ կարող հավատալ, որ…
14.12.2023 | 13:50

Մի՞թե նախանձը, չարությունը, վախկոտությունը, «որտեղ հաց` էնտեղ կացը», շահի ու պաշտոնի խաթր ճամբարափոխությունը, ընկերներին ու քաղաքական հայացքներին դավաճանելն ավելի «ազդեցիկ» հատկանիշներ դուրս եկան, քան արժանապատվությունը, ինքնասիրությունը, փոխադարձ հարգանքը, հայրենատիրությունը, ազգային ինքնությունը, անվտանգությունը, հավատքը, տեսակի պահպանումը, սեփական պետության վարկանիշը:

Չեմ կարող հավատալ, որ հազարամյակներով բարդ ու պատվավոր ճանապարհ անցած, ստեղծագործ համբավ ունեցող աստվածային ժողովուրդը սպառել է ինքն իր մեջ ուժ գտնելու, արժանապատվորեն ապրելու և ապագան տեսնելու կարողությունը...

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ